Քաղաքականություն
23.07.2026 | 15:55
Մոսկվայի մարզի Զվենիգորոդի մոտակայքում Սու-57 է կործանվել։ Այս մասին հայտնում են «Осторожно, новости»-ն և ուժայիններին մոտ կանգնած «112» և Mash տելեգրամ ալիքները։
Ականատեսների վկայությամբ՝ ինքնաթիռն ընկել է Շիխովո թաղամասի և Լուցինո գյուղի միջև։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ օդաչուներին հաջողվել է կատապուլտացվել։
Վթարը տեղի է ունեցել ուսումնական թռիչքի ժամանակ. ինքնաթիռը զենք չի կրել։
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել թռիչքի կանոնակարգերի խախտման կամ դրանց նախապատրաստման համար։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Մոսկվայի մարզում թռիչքի ժամանակ մարտական ուսումնական ինքնաթիռ է կործանվել։ Օդաչուն կատապուլտացվել է, և գետնի վրա որևէ վնաս չկա։
Սու-57-ը Ռուսաստանի ամենանոր բազմաֆունկցիոնալ կործանիչն է, որն արտադրողի և ռուսական իշխանությունների կողմից դասակարգվում է որպես հինգերորդ սերնդի ինքնաթիռ: Այն առաջին թռիչքն իրականացրել է 2010 թվականին և համարվում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի սպառազինության մեջ գտնվող ամենաժամանակակից կործանիչը:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի