ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:
Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, կանցկացվեն ԿԳՄՍ նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2) օգոստոսի 7-ին, 11-ին, 13-ին, 17-ին և 19-ին։ Քննությունները տեղի կունենան ժամը 10։00-ին և 14։30-ին։
Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով՝ քննության մեկնարկից 30 րոպե առաջ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն