Վահագն Խաչատուրյանը պլանային բուժզննումից հետո վերադարձել է աշխատանքային ռեժիմի

Հասարակություն

23.07.2026 | 15:15

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում անցել է պլանային բուժզննում և ստացել անհրաժեշտ բժշկական ծառայություններ։

«Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում անցել է պլանային բուժզննում, ստացել անհրաժեշտ բժշկական ծառայություններ։

Բուժզննումն ավարտելուց հետո Հանրապետության նախագահը վերադարձել է բնականոն աշխատանքային ռեժիմի»,- ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։

Ավելի վաղ ArmLur.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ նախագահի ինքնազգացողությունը վատացել է, և նա տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։

Leave a comment