Այլ երկրներ կարող են ցանկանալ դառնալ «հիմար» Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) անդամ, բայց Միացյալ Նահանգները երբեք չի միանա, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք այս դատարանի անդամ չենք. մենք երբեք որևէ համաձայնագիր չենք ստորագրել: Եթե որևէ մեկը ցանկանում է միանալ այս հիմար կազմակերպությանը, նրանք կարող են դա անել: Բայց մենք դա անելու մտադրություն չունենք. դրա իրավասությունը չի տարածվում ամերիկացիների վրա», – ասել է Ռուբիոն Մանիլայում Հարավարևելյան Ասիայի Ազգերի Ասոցիացիայի նախարարական միջոցառումների շրջանակներում կայացած մամուլի ասուլիսին։
Պետքարտուղարի խոսքով՝ Միացյալ Նահանգները չի հանդուրժի, որ ՄՔԴ-ն փորձի գործողություններ ձեռնարկել ամերիկացի քաղաքացիների դեմ ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում։
Ավելի վաղ Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հայտարարել էր, որ քաղաքի արդարադատության նախարարությունը ուսումնասիրում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ՄՔԴ օրդերով ձերբակալելու հնարավորությունը, եթե նա սեպտեմբերին այցելի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շաբաթվան։ Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շեշտել էր, որ ոչ ոք չի կարողանա որևէ կերպ ձերբակալել Իսրայելի վարչապետին նրա՝ ԱՄՆ կատարած այցերի ընթացքում: Մամդանին ավելի ուշ ասել էր, որ քաղաքը չունի Նեթանյահուի ազատությունը սահմանափակելու լիազորություններ: