Բաղրամյան պողոտայում քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել

ԱՄՆ փոխնախագահի այցին ընդառաջ Երևանի Բաղրամյան պողոտայում քաղաքացիներ էին հավաքվել, որոնք պահանջում էին ազատ արձակել հայ գերիներին


ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/.ԱՄՆ փոխնախագահի այցին ընդառաջ Երևանի Բաղրամյան պողոտայում քաղաքացիներ էին հավաքվել, որոնք պահանջում են ազատ արձակել հայ գերիներին։


Մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել տարածքում։ Բաղրամյան 26 տանող ճանապարհը երկու կողմից փակ է։ Ոստիկանները շղթա են կազմել նաև մետրոյի դիմաց։


Նշենք, որ հավաքը կազմակերպվել է ԱՄՆ փոխնախագահի՝ Երևան կատարած այցի ընթացքում՝ ԱՄՆ և միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջի վրա հրավիրելու համար։


Նշենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց Զվարթնոց օդանավակայանում։


 


Leave a comment