Այսօր առավոտվանից լարված իրավիճակ է ստեղծվել «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում․ Ըստ «Առինջ մոլ»-ի աշխատակիցների՝ առավոտյան իրավապահները կրկին այցելել են առևտրի կենտրոն, կապարակնքել տասնյակի հասնող տաղավարներ, ինչի հետևանքով աշխատակիցները մնացել են անգործ և առանց օրվա եկամտի
Ի նշան բողոքի՝ նրանք պատրաստվում են դիմել կտրուկ միջոցների՝ ընդհուպ փակելով Արտաշատի խճուղի-Սևան ավտոճանապարհը։