https://arm.sputniknews.ru/20260723/irany-der-patrast-che-gvortsarq-knqel-bajc-iravitshaky-shutvov-kpvokhvi-rubivo-104964513.html
Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքել, բայց իրավիճակը շուտով կփոխվի. Ռուբիո
Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքել, բայց իրավիճակը շուտով կփոխվի. Ռուբիո
Sputnik Արմենիա
ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը պնդում է` Վաշինգտոնը երբեք չի հայտարարել, որ իր ռազմական գործողության նպատակը Իրանի իշխանափոխությունն է։ 23.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-23T13:45+0400
2026-07-23T13:45+0400
2026-07-23T13:47+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
մարկո ռուբիո
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0f/98827229_0:94:3071:1821_1920x0_80_0_0_c43d842a78fdc8e56f06b708b79620cd.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ԱՄՆ–ն կարծում է, որ Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքել, սակայն շուտով իրավիճակը կփոխվի։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը պնդում է` Վաշինգտոնը երբեք չի հայտարարել, որ իր ռազմական գործողության նպատակը Իրանի իշխանափոխությունն է։ Նրա խոսքով՝ նպատակը ԻԻՀ–ի ապամիջուկայնացումն է։«ԱՄՆ–ն ձգտում է, որ Իրանը միջուկային զենք չունենա… (ԱՄՆ–ն. խմբ.) երբեք չի ասել, որ ռեժիմի փոփոխությունն է (գործողության. խմբ.) նպատակը», – ասել է նա։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0f/98827229_0:0:2729:2047_1920x0_80_0_0_be4663a2d8934c8e4e1c3369041a3510.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, մարկո ռուբիո
իրանի իսլամական հանրապետություն, ամն, մարկո ռուբիո
ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը պնդում է` Վաշինգտոնը երբեք չի հայտարարել, որ իր ռազմական գործողության նպատակը Իրանի իշխանափոխությունն է։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ԱՄՆ–ն կարծում է, որ Իրանը դեռ պատրաստ չէ գործարք կնքել, սակայն շուտով իրավիճակը կփոխվի։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Հավանաբար նրանք դեռ պատրաստ չեն գործարքի, բայց շուտով պատրաստ կլինեն, քանի որ շատ բարձր գին են վճարում», – Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում լրագրողներին ասել է Ռուբիոն։
ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը պնդում է` Վաշինգտոնը երբեք չի հայտարարել, որ իր ռազմական գործողության նպատակը Իրանի իշխանափոխությունն է։ Նրա խոսքով՝ նպատակը ԻԻՀ–ի ապամիջուկայնացումն է։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։