Վարշավայում հրդեհվել է Ford-ի վաճառքի կենտրոն (լուսանկարներ)

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հրդեհվել է Ford ընկերության վաճառքի կենտրոն։

Հրդեհը բռնկվել է հուլիսի 23-ի վաղ առավոտյան։ Դեպքի վայր է ժամանել ավելի քան 40 հրշեջ ջոկատ։ «Ժամանելուն պես պարզվել է, որ արհեստանոցը և հարակից ավտոսրահը, մոտավորապես 80×40 մետր չափսերով, այրվում են։ Այս պահին մենք որևէ տեղեկություն չունենք ներսում եղած որևէ մեկի մասին», – հայտնել է քաղաքի հրշեջ ծառայության խոսնակը։

Ականատեսների խոսքով՝ լսվել են մեքենաների պայթյուններ։ Ներսում եղած բոլոր մեքենաները և շենքերի առջև կայանված մոտ 10 մեքենաներ ոչնչացվել են։

 

Leave a comment