Ուկրաինայի զինուժը հարձակվել է Էներգոդարի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա. 4 տուժած կա

https://arm.sputniknews.ru/20260723/ukrainaji-zinuzhy-hardzakvel-e-energvodari-qaghaqaciakan-entakarucvatsqneri-vra-4-tuzhats-ka-104961033.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0f/104672548_113:0:2842:2047_1920x0_80_0_0_f62a4e0f5e65d2aff8516d4999dc9d5d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

զապորոժիե, էներգոդար, տուժածներ, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)

զապորոժիե, էներգոդար, տուժածներ, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)

Բաժանորդագրվել

Հարված է հասցվել նաև շուկային։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի զինուժն այս գիշեր հարվածներ է հասցրել Զապորոժիեի մարզի Էներգոդար քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Մաքսիմ Պուխովը։

Նա նշել է, որ քաղաքացիական օբյեկտներին հասցված հարվածների հետևանքով չորս խաղաղ բնակիչ է տուժել։

Պուխովի խոսքով՝ Զապորոժիեի ԱԷԿ–ի արբանյակ-քաղաքին հասցված հարվածներից մեկն ուղղված է եղել շուկային։

«Սա Էներգոդարի քաղաքացիական բնակչության դեմ ուղղված հերթական հարձակումն էր»,– գրել է Պուխովը։

Բելգորոդի մարզի օպերատիվ շտաբն էլ հայտնում է, որ ուկրաինական ԱԹՍ–ները հարվածներ են հասցրել Բելգորոդում գտնվող առևտրային օբյեկտներից մեկին, երկու վիրավոր կա։

«Երկու անօդաչուներ հարվածել են առևտրային օբյեկտի տարածքին։ Մեկ տղամարդ ականապայթյունային և բեկորային վնասվածքներ է ստացել, մյուսը՝ դեմքին կույր բեկորային վնասվածք», – ասված է հաղորդագրությունում։

Ուկրաինական հարվածների հետևանքով 3 բեռնատար է վնասվել։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment