ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր փուլում առաջին անգամ կիրառել է B-1 ռազմավարական ռմբակոծիչ․ Axios

ԱՄՆ-ն Իրանի դեմ ընթացող ռազմական գործողությունների նոր փուլում առաջին անգամ կիրառել է B-1 ռազմավարական ռմբակոծիչ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օբյեկտներին հարվածներ հասցնելու համար։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հրապարակման համաձայն՝ B-1 ռմբակոծիչի կիրառումը համարվում է ԱՄՆ ռազմական արշավի զգալի սրում։ Ինքնաթիռը կարող է կրել ամերիկյան բոլոր ռմբակոծիչների շարքում ամենամեծ մարտական բեռնվածություններից մեկը՝ մինչև 24 հատ 2000 ֆունտանոց ավիառումբ կամ տասնյակ թևավոր հրթիռներ։

Ըստ Axios-ի՝ ինքնաթիռը թռիչք է իրականացրել Մեծ Բրիտանիայում գտնվող ավիաբազայից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment