Իսրայելի պաշտպանության նախարարությունը քննարկում է Boeing P-8 Poseidon հակասուզանավային պարեկային ինքնաթիռների ձեռքբերման հնարավորությունը՝ երկրի հեռահար ծովային հետախուզական և հակասուզանավային կարողություններն ընդլայնելու նպատակով։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։
Ըստ հրապարակման՝ հնարավոր գնումը մի քանի տարբերակներից մեկն է, որոնք Իսրայելը դիտարկում է՝ գնահատելով Արևելյան Միջերկրական ծովի տարածաշրջանում անվտանգությանը սպառնացող ապագա մարտահրավերները։