https://arm.sputniknews.ru/20260723/evrvopajum-marti-23-ic-i-ver-arajin-angam-gazi-bvorsajakan-giny-gerazancel-e-750-dvolary-104957771.html
Եվրոպայում մարտի 23-ից ի վեր առաջին անգամ գազի բորսայական գինը գերազանցել է 750 դոլարը
Եվրոպայում մարտի 23-ից ի վեր առաջին անգամ գազի բորսայական գինը գերազանցել է 750 դոլարը
Sputnik Արմենիա
Եվրոպայում գազի բորսայական գներն աճում են Մերձավոր Արևելքի հակամարտության ֆոնին։ 23.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-23T11:32+0400
2026-07-23T11:32+0400
2026-07-23T11:32+0400
եվրոպա
գազ
գին
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1a/102639045_0:110:3252:1939_1920x0_80_0_0_40091b64db341d484a7901cc99d231f4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Եվրոպայում գազի բորսայական գներն այսօր բարձրացել են՝ մարտի 23-ից ի վեր առաջին անգամ գերազանցելով 1000 խմ–ի դիմաց 750 դոլարը։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին են վկայում Լոնդոնի ICE բորսայի տվյալների վրա հիմնված հաշվարկները։Գազի գները Եվրոպայում մարտի 23-ից ի վեր առաջին անգամ են գերազանցել 750 դոլարը։Եվրոպայում գազի գինը սկսեց բարձրանալ, երբ մարտի 2-ին ԱՄՆ–ն ու Իսրայելը հարձակվեցին Իրանի վրա, և հակամարտության ամբողջ ընթացքում առավելագույն նիշի` հազար խմ–ի դիմաց 853.7 դոլարի հասավ մարտի 19-ին, երբ հեղուկ բնական գազի համաշխարհային խոշոր արտադրող Կատարը կտրուկ կրճատեց արտադրությունը։Արդյունքում Եվրոպայում գազի միջին բորսայական գները մարտին կտրուկ բարձրացան՝ փետրվարի համեմատ գրեթե 60%-ով, ապրիլին նվազեցին 14%-ով, մայիսին՝ աճեցին 5%-ով, իսկ հունիսին՝ կրկին իջան 6%-ով։Գազի գները զգալիորեն բարձր էին նաև 2021-2022 թվականներին։ Նման կայուն բարձր գներ չէին նկատվել Եվրոպայում գազաբաշխիչ կենտրոնների ամբողջ պատմության ընթացքում` 1996 թվականից ի վեր։ Իսկ հազար խորանարդ մետրի դիմաց պատմական 3,892 դոլար ռեկորդը գրանցվել է 2022 թվականի գարնան սկզբին։
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1a/102639045_261:0:2992:2048_1920x0_80_0_0_015b2e108de0ca803d2a41c6d270235e.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրոպա, գազ, գին
Բաժանորդագրվել
Եվրոպայում գազի բորսայական գներն աճում են Մերձավոր Արևելքի հակամարտության ֆոնին։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Եվրոպայում գազի բորսայական գներն այսօր բարձրացել են՝ մարտի 23-ից ի վեր առաջին անգամ գերազանցելով 1000 խմ–ի դիմաց 750 դոլարը։ Ինչպես տեղեկացնում է
ՌԻԱ Նովոստին, այդ մասին են վկայում Լոնդոնի ICE բորսայի տվյալների վրա հիմնված հաշվարկները։
TTF ինդեքսով (Եվրոպայի ամենամեծ կենտրոնը, որը գտնվում է Նիդեռլանդներում) օգոստոսյան (մոտակա) ֆյուչերսները բացել են աճուրդը 741.1 դոլար (+0.5%) ցուցանիշով։ Իսկ Մոսկվայի ժամանակով 9:00-ի դրությամբ այդ ցուցանիշը հասել է արդեն մինչև 754.5 դոլարի (+2.3%)։ Գնանշումների դինամիկան ներկայացվում է` հաշվի առնելով նախորդ աճուրդային օրվա հաշվարկային գինը` հազար խմ–ի դիմաց 737.6 դոլար։
Գազի գները Եվրոպայում մարտի 23-ից ի վեր առաջին անգամ են գերազանցել 750 դոլարը։
Եվրոպայում գազի գինը սկսեց բարձրանալ, երբ մարտի 2-ին ԱՄՆ–ն ու Իսրայելը հարձակվեցին Իրանի վրա, և հակամարտության ամբողջ ընթացքում առավելագույն նիշի` հազար խմ–ի դիմաց 853.7 դոլարի հասավ մարտի 19-ին, երբ հեղուկ բնական գազի համաշխարհային խոշոր արտադրող Կատարը կտրուկ կրճատեց արտադրությունը։
Արդյունքում Եվրոպայում գազի միջին բորսայական գները մարտին կտրուկ բարձրացան՝ փետրվարի համեմատ գրեթե 60%-ով, ապրիլին նվազեցին 14%-ով, մայիսին՝ աճեցին 5%-ով, իսկ հունիսին՝ կրկին իջան 6%-ով։
Գազի գները զգալիորեն բարձր էին նաև 2021-2022 թվականներին։ Նման կայուն բարձր գներ չէին նկատվել Եվրոպայում գազաբաշխիչ կենտրոնների ամբողջ պատմության ընթացքում` 1996 թվականից ի վեր։ Իսկ հազար խորանարդ մետրի դիմաց պատմական 3,892 դոլար ռեկորդը գրանցվել է 2022 թվականի գարնան սկզբին։