https://arm.sputniknews.ru/20260723/lavrvovy-ev-rubivon-hangamanalic-zrujc-en-unecel-rd-agnn-manramasner-e–nerkajacrel-104954031.html
Լավրովը և Ռուբիոն հանգամանալից զրույց են ունեցել. ՌԴ ԱԳՆ–ն մանրամասներ է ներկայացրել
Լավրովը և Ռուբիոն հանգամանալից զրույց են ունեցել. ՌԴ ԱԳՆ–ն մանրամասներ է ներկայացրել
Sputnik Արմենիա
Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները Մանիլայում ավարտվել են, դրանք տևել են 35 րոպե։ 23.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-23T10:30+0400
2026-07-23T10:30+0400
2026-07-23T10:32+0400
սերգեյ լավրով
մարկո ռուբիո
ամն
ռուսաստան
բանակցություններ
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/17/104949694_0:160:3072:1888_1920x0_80_0_0_6a69edfef34292e7212c14bfe7fed6d5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՌԴ ԱԳՆ–ն արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նրա ամերիկացի գործընկեր Մարկո Ռուբիոյի զրույցը որակել է որպես հանգամանալից. նրանք մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի լայն շրջանակի շուրջ։Նշվում է, որ ուկրաինական հարցի քննարկման ժամանակ Լավրովն ամերիկացի գործընկերոջը ներկայացրել է շփման գծում տիրող իրական իրավիճակը, ընդգծել Կիևի ռեժիմի հետագա զինման անթույլատրելիությունը և ընդհանուր առմամբ եվրոպական երկրների ապակայունացնող քաղաքականությունը։ Եվրոպական երկրների, որոնք մինչ այժմ ձգտում են «ռազմավարական պարտության» հասցնել Ռուսաստանին։Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել շփումները իրենց արտաքին գործերի նախարարությունների գծով, անդրադարձել միջազգային հարցերին, այդ թվում՝ Պարսից ծոցի իրավիճակին։Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ողջունել են «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի և ՆԱՍԱ-ի միջև լիարժեք շփումների վերականգնումը, ինչպես նաև հանդես եկել հօգուտ միջխորհրդարանական փոխանակումների և մշակութային կապերի զարգացման։
ամն
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/17/104949694_171:0:2902:2048_1920x0_80_0_0_406d067dab61f63ae714dac8de5a7c42.jpg.webp
սերգեյ լավրով, մարկո ռուբիո, ամն, ռուսաստան, բանակցություններ, ուկրաինա
սերգեյ լավրով, մարկո ռուբիո, ամն, ռուսաստան, բանակցություններ, ուկրաինա
Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները Մանիլայում ավարտվել են, դրանք տևել են 35 րոպե։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՌԴ ԱԳՆ–ն արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նրա ամերիկացի գործընկեր Մարկո Ռուբիոյի զրույցը որակել է որպես հանգամանալից. նրանք մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի լայն շրջանակի շուրջ։
Նշվում է, որ ուկրաինական հարցի քննարկման ժամանակ Լավրովն ամերիկացի գործընկերոջը ներկայացրել է շփման գծում տիրող իրական իրավիճակը, ընդգծել Կիևի ռեժիմի հետագա զինման անթույլատրելիությունը և ընդհանուր առմամբ եվրոպական երկրների ապակայունացնող քաղաքականությունը։ Եվրոպական երկրների, որոնք մինչ այժմ ձգտում են «ռազմավարական պարտության» հասցնել Ռուսաստանին։
«Լավրովը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորման հարցում և իր հանձնառությունը Անքորիջում նախագահներ Պուտինի և Թրամփի հանդիպման ժամանակ ամերիկյան կողմի ներկայացրած առաջարկներին, որոնց հետ Ռուսաստանի առաջնորդը համաձայնել է»,– ասվում է ՌԴ ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել շփումները իրենց արտաքին գործերի նախարարությունների գծով, անդրադարձել միջազգային հարցերին, այդ թվում՝ Պարսից ծոցի իրավիճակին։
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ողջունել են «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի և ՆԱՍԱ-ի միջև լիարժեք շփումների վերականգնումը, ինչպես նաև հանդես եկել հօգուտ միջխորհրդարանական փոխանակումների և մշակութային կապերի զարգացման։