ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մանիլայում հանդիպմանը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում՝ Պարսից ծոցի իրավիճակը, ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
«Քննարկվել են տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում՝ Պարսից ծոցի իրավիճակը», – հայտնել է նախարարությունը։
Լավրովը և Ռուբիոն հանդիպել են ԱՍԵԱՆ գագաթնաժողովի շրջանակներում։ Հանդիպումը տևել է 35 րոպե։