Իրանը հայտարարում է «ակն ընդ ական» սկզբունքի մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկրի պաշտպանական դոկտրինը հիմնված է «ակն ընդ ական» սկզբունքի վրա՝ ընդգծելով, որ Իրանի դեմ ցանկացած ագրեսիա կստանա կոշտ և վճռական պատասխան։

«Մեր պաշտպանական դոկտրինը չափազանց հստակ է՝ ակն ընդ ական։ Իրանի դեմ ցանկացած ագրեսիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների նկատմամբ հարվածները, կհանգեցնեն հզոր և վճռական պատասխանի», – գրել է Արաղչին։

Նրա խոսքով՝ այն բոլոր կողմերը, որոնք որևէ կերպ կաջակցեն Իրանի դեմ հնարավոր ագրեսիային՝ անկախ ցուցաբերվող աջակցության բնույթից, նույնպես կդիտարկվեն որպես օրինական թիրախներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment