Հայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու զարգացումը․ վարչապետը ուղերձ է հղել


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով:


Ուղերձում ասված է.


 


«Մեծարգո պարոն նախագահ,


 


Ջերմագին շնորհավորանքներս եմ հղում Ձեզ և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով։


 


Հայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու զարգացումը՝ հիմնված մեր ժողովուրդների դարավոր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա։


 


Գնահատելի է այն կառուցողական դերը, որն այսօր ունի Եգիպտոսը՝ Միջին Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջաններում տևական խաղաղության և կայունության հաստատման, ինչպես նաև հետագա բարգավաճման հնարավորությունների ստեղծման գործում։


 


Լիահույս եմ, որ առաջիկա տարիներին համատեղ աշխատանքի միջոցով մեզ կհաջողվի համապատասխանեցնել մեր պետությունների տնտեսական հարաբերություններն առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակին:


 


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»:


 

Դիտումների քանակ9

Leave a comment