Զինված ուժերում կյանքի իրավունքի երաշխավորման ուղղությամբ կա համալիր աշխատանքի կարիք. ՄԻՊ

https://arm.sputniknews.ru/20260723/zinvats-uzherum-kjanqi-iravunqi-erashkhavvorman-ughghutjamb-ka-hamalir-ashkhatanqi-kariq-mip-104951963.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/17/104949434_0:0:1422:1066_1920x0_80_0_0_fe844dbbd098fd0ebf407b1a99b318ef.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հհ միպ, մարդու իրավունքների պաշտպան (միպ), սյունիք, զորամաս, ինքնասպանություն, հատուկ բանակային կորպուս

հհ միպ, մարդու իրավունքների պաշտպան (միպ), սյունիք, զորամաս, ինքնասպանություն, հատուկ բանակային կորպուս

Բաժանորդագրվել

Օմբուդսմանը հատուկ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ–մայոր Գարեգին Պողոսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել զորամասի տարածքում, ուսումնասիրել սոցիալ–կենցաղային պայմանները։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարծում է, որ զինված ուժերում ինքնասպանությունների և ինքնավնասումների կանխարգելման, կյանքի իրավունքի երաշխավորման, ինչպես նաև զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի պահպանման և բարելավման ուղղությամբ կա համալիր ու շարունակական աշխատանքների իրականացման անհրաժեշտություն։ Այդ մասին նա այսօր հաղորդագրություն է տարածել ՊՆ Սյունիքի մարզի հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս կատարած այցից հետո։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայությունը։

ՄԻՊ–ը Սյունիք է այցելել հուլիսի 22–ին, իսկ դրանից մեկ օր առաջ` հուլիսի 21–ին, հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Թորոսյանին նրա երկու ծառայակիցներն ինքնասպանության են հասցրել։ Զինվորը ինքնասպանությունից առաջ ենթարկվել է ծեծի։ Քրեական վարույթ է հարուցվել, ծառայակիցները ձերբակալվել են։

«Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է իր գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկը։ Այս համատեքստում զորամասեր պարբերական այցերի ընթացքում արձանագրվող խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները հետևողականորեն ներկայացվում են իրավասու մարմիններին»,– ասվում է ՄԻՊ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Անահիտ Մանասյանը հատուկ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ–մայոր Գարեգին Պողոսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել զորամասի տարածքում, ուսումնասիրել սոցիալ–կենցաղային պայմանները, մասնավորապես՝ բուժծառայության վիճակը, դեղորայքի առկայությունը, մատուցվող սննդի որակը, կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի վերաբերյալ հարցերը և այլն։

Մանասյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակաբար բարելավել զինծառայողների ծառայության և կենցաղային պայմանները։ Միաժամանակ, նա գնահատել է ՀՀ պաշտպանության նախարարության պատրաստակամությունն ու հետևողականությունը ոլորտային խնդիրների հասցեագրման և դրանց լուծման գործում։

Leave a comment