Նարեկ Թորոսյանի 2 ծառայակցի նկատմամբ գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով

https://arm.sputniknews.ru/20260723/narek-tvorvosjani-2-tsarajakci-nkatmamb-gvorts-e-harucvel-inqnaspanutjan-hascnelu-hvodvatsvov-104948321.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/566/35/5663512_90:0:1510:1065_1920x0_80_0_0_89f67befa084dc7b1b42bf0b39045ac4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

զինծառայող, մահ, ինքնասպանություն, բանակ, հհ պաշտպանության նախարարություն (պն)

զինծառայող, մահ, ինքնասպանություն, բանակ, հհ պաշտպանության նախարարություն (պն)

Բաժանորդագրվել

Համածառայակից կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան դեպքով նրա համածառայակից կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Հուլիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն չէր մանրամասնել, թե որ հոդվածով։

«ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերջինիս համածառայակից կրտսեր սերժանտի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, իսկ շարքային զինծառայողի նկատմամբ՝ 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)»,– ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Կոմիտեից նաև հայտնել են, որ վարույթի շրջանակում նրանք ձերբակալվել են և նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Հիշեցնենք, որ ըստ ԶԼՄ–ների հրապարակումների` զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության են հասցրել։ Նախնական տվյալներով՝ զինվորը ինքնասպանությունից առաջ ենթարկվել է ծեծի։ Իրավապահները բացահայտել են նաև այլ հանգամանքներ։

Leave a comment