https://arm.sputniknews.ru/20260723/amn-i-ev-irani-mijev-hakamartutjan-sracumy-inch-e-hajtni-ajs-zhamin-104947026.html
ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության սրացումը. ի՞նչ է հայտնի այս ժամին
ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության սրացումը. ի՞նչ է հայտնի այս ժամին
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգները հարձակումների հերթական ալիքի շրջանակում հարված են հասցրել Իրանի և Իրաքի սահմանին գտնվող Շալամչե… 23.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-23T08:41+0400
2026-07-23T08:41+0400
2026-07-23T08:41+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/17/104945822_3:0:1139:639_1920x0_80_0_0_fefe1cd3c82590cfc2d71451a258c714.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգները հարձակումների հերթական ալիքի շրջանակում հարված են հասցրել Իրանի և Իրաքի սահմանին գտնվող Շալամչե սահմանային անցակետին։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։Նշվում է, որ սահմանային անցակետի մոտ մեծ թվով ուխտավորներ են գտնվել, որոնք ուղևորվում էին Արբաինի (կրոնական իրադարձություն, որը նշում են գերազանցապես շիա մուսուլմանները – խմբ․)։Ինչպես հայտնում է Mehr-ը, նախնական տվյալներով` ԱՄՆ-ի հրթիռային հարվածի հետևանքով 3 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել վիրավորումներ։Համացանցում հայտնվել են ամերիկյան հարձակման հետևանքների բազմաթիվ կադրեր։Իր հերթին Fars-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հաղորդում է, որ ռազմական օբյեկտ է հարձակման ենթարկվել Իրանի հարավում գտնվող Բուշեր նահանգում։Գործակալության տվյալներով` ԱՄՆ զինված ուժերը հարձակվել են նաև որոնողափրկարարական նավերի վրա Հորմոզգան նահանգում։Ինչպես հայտնում է նավագնացության տեղական վարչությունը, հարվածի տակ են հայտնվել երկու փրկարարական նավեր, որոնք բացառապես մարդասիրական բնույթ ունեն։Telegram-ալիքների տվյալների համաձայն՝ ամերիկացիները հարվածներ են հասցրել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Ահվազի հարավին, Քերմանշահ նահանգի Իսլամաբադ-է-Ղարբ և Էնդիմեշկ քաղաքներին։Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը թևակոխել են հակամարտության նոր փուլ. հուլիսի 12-ի գիշերը ամերիկացի զինվորականները գրոհել են մոտ 140 թիրախ Իրանի տարածքում՝ Պարսից ծոցի ափերին և Հորմուզի նեղուցի շրջանում։Իրավիճակի սրման նոր փուլի սկզբից՝ հուլիսի 7-ից ի վեր, ամերիկացիներն ընդհանուր առմամբ ավելի քան 300 հարված են հասցրել տարբեր օբյեկտների։ Թիրախ են դարձել իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի բազաները, ռազմածովային օբյեկտները, զինամթերքի պահեստները, կապի ցանցերը և ափամերձ հետախուզության կետերը Իրանի հարավի Բուշեր, Գենգան և Դիրե քաղաքներում։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 8-ին Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել էր, որ Իրանի հետ հրադադարն ավարտված է։Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է միակողմանի գործարքների դարաշրջանի ավարտի մասին և նախազգուշացրել ԱՄՆ-ին, որ Իրանը վրեժ կլուծի հրադադարի համաձայնագրի պայմանները չպահպանելու համար։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
2026
Լուրեր
am_HY
Американский удар по пограничному переходу Шаламче на границе Ирана и Ирака
Sputnik Արմենիա
Американский удар по пограничному переходу Шаламче на границе Ирана и Ирака
2026-07-23T08:41+0400
true
PT0M43S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/17/104945822_145:0:997:639_1920x0_80_0_0_422e963d024a3265150c292abb3f2e66.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց, видео
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց, видео
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգները հարձակումների հերթական ալիքի շրջանակում հարված են հասցրել Իրանի և Իրաքի սահմանին գտնվող Շալամչե սահմանային անցակետին։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ սահմանային անցակետի մոտ մեծ թվով ուխտավորներ են գտնվել, որոնք ուղևորվում էին Արբաինի (կրոնական իրադարձություն, որը նշում են գերազանցապես շիա մուսուլմանները – խմբ․)։
Ինչպես հայտնում է Mehr-ը, նախնական տվյալներով` ԱՄՆ-ի հրթիռային հարվածի հետևանքով 3 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել վիրավորումներ։
Համացանցում հայտնվել են ամերիկյան հարձակման հետևանքների բազմաթիվ կադրեր։
Իր հերթին Fars-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հաղորդում է, որ ռազմական օբյեկտ է հարձակման ենթարկվել Իրանի հարավում գտնվող Բուշեր նահանգում։
Գործակալության տվյալներով` ԱՄՆ զինված ուժերը հարձակվել են նաև որոնողափրկարարական նավերի վրա Հորմոզգան նահանգում։
Ինչպես հայտնում է նավագնացության տեղական վարչությունը, հարվածի տակ են հայտնվել երկու փրկարարական նավեր, որոնք բացառապես մարդասիրական բնույթ ունեն։
Telegram-ալիքների տվյալների համաձայն՝ ամերիկացիները հարվածներ են հասցրել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Ահվազի հարավին, Քերմանշահ նահանգի Իսլամաբադ-է-Ղարբ և Էնդիմեշկ քաղաքներին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը թևակոխել են հակամարտության նոր փուլ. հուլիսի 12-ի գիշերը ամերիկացի զինվորականները գրոհել են մոտ 140 թիրախ Իրանի տարածքում՝ Պարսից ծոցի ափերին և Հորմուզի նեղուցի շրջանում։
Իրավիճակի սրման նոր փուլի սկզբից՝ հուլիսի 7-ից ի վեր, ամերիկացիներն ընդհանուր առմամբ ավելի քան 300 հարված են հասցրել տարբեր օբյեկտների։ Թիրախ են դարձել իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի բազաները, ռազմածովային օբյեկտները, զինամթերքի պահեստները, կապի ցանցերը և ափամերձ հետախուզության կետերը Իրանի հարավի Բուշեր, Գենգան և Դիրե քաղաքներում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 8-ին Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել էր, որ Իրանի հետ հրադադարն ավարտված է։
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է միակողմանի գործարքների դարաշրջանի ավարտի մասին և նախազգուշացրել ԱՄՆ-ին, որ Իրանը վրեժ կլուծի հրադադարի համաձայնագրի պայմանները չպահպանելու համար։