Ի՞նչ ակնկալիքներ կան ՄԻԵԴ-ից․ Արա Ղազարյանը՝ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատի մասին

https://arm.sputniknews.ru/20260722/inch-aknkaliqner-kan-mied-ic-ara-ghazarjany-ruben-vardanjani-gvortsvov-gangati-masin-104927899.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/871/68/8716829_172:0:2903:2048_1920x0_80_0_0_2d5e51de1208a1330ed68f474dd8122f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), ռուբեն վարդանյան, արա ղազարյան, գերի

հայաստան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), ռուբեն վարդանյան, արա ղազարյան, գերի

Բաժանորդագրվել

Ադրբեջանի վրա ճնշումը շարունակում է մեծանալ, որ նա պետք է ի վերջո իր միջազգային պարտավորությունները կատարի։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik․ ՄԻԵԴ-ից առաջին հերթին ակնկալվում է, որ կճանաչի Բաքվում տեղի ունեցած ամբողջ «դատավարության» անարդարացիությունը և կհիմնավորի ամբողջ գործընթացի խտրական լինել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ հավելելով, որ բավական է թեկուզ 1 դրվագ մատնանշել՝ ամբողջ դատավարության ընթացքում մենք չենք տեսել, որ մեղադրյալները նստած լինեն իրենց փաստաբանների կողքին։
Այսօր հայտնի դարձավ, որ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ։

Ղազարյանի կարծիքով՝ ՄԻԵԴ-ից ակնկալիքներ ունենալն իրատեսական է, քանի որ եվրոպական դատարանը, ի տարբերություն Բաքվի դատարանների, ապացուցել է, որ նման գործերում անաչառ դատարան է։

«Կարևոր է այս դատավարությունների վիճարկումը, որովհետև առաջին հերթին չվիճարկելը նշանակում է՝ ընդունում ես արդյունքները, և երկրորդ՝ վիճարկում կարևոր է, որ վերացվեն այդ դատական ակտերը, որոնցով մեղադրյալներին վերագրվում են այնպիսի հանցագործություններ, որոնք Ադրբեջանը ինքն է կատարել արցախցիների նկատմամբ»,- նշեց Ղազարյանը։

Ներկայիս Ադրբեջանի դեպքում ի՞նչ կարող է տալ ՄԻԵԴ-ի որոշումը։ Ղազարյանը կարծում է՝ սա պետք է ոչ միայն կարճաժամկետ կտրվածքով դիտարկել, այլ երկարաժամկետ։ Եվրոպական սանկցիաները կարող են խստացվել և կոնկրետ ազդեցություն ունենալ, թեպետ հնարավոր է՝ ապագայում Ադրբեջանը Եվրոպայի խորհրդից դուրս հայտնվի։

«Հարցն առայժմ Եվրոպայի խորհրդի հարթակում է, քաղաքական սանկցիաներ են կիրառվում, վաղը սանկցիաները ուժեղանալու են, որովհետև Նախարարների կոմիտեն որոշակի ժամանակ անցնելուց հետո ընդունում է միջանկյալ բանաձև, հետո՝ վերջնական բանաձև` կոնկրետ վճիռները չկատարելու վերաբերյալ, որից հետո արդեն հարցը մտնելու է ԵԽԽՎ օրակարգ։ Եվրոպական դատարանը կարող է վճիռներ կայացնել Ադրբեջանի կողմից կոնկրետ գործերով որոշումներ չկայացնելու ուղղությամբ․ սրանք ապագայում սպասվելիք ամենառեալ քաղաքական սանկցիաների և իրավական գործընթացների կանխատեսումներն են»,- նշեց Ղազարյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանին ձեռնտու չէ Եվրոպայի խորհրդից դուրս գալը, քանի որ այն կարևոր հարթակ է Բաքվի գաղափարներն առաջ տանելու համար, սակայն բանը հասել է նրան, որ արդեն այդ երկրի ղեկավարն է խոսում դուրս գալու մասին։ Ղազարյանը շեշտեց՝ նույնիսկ Եվրոպայի խորհրդից դուրս գալուց հետո էլ պարտավորություններն ի չիք չեն լինում, միջազգային հարթակներն ու դատական տրիբունալը պետք է վճիռներ կայացնեն։ Թե ապագայում զարգացումներն ինչպիսին կլինեն, այս պահին դժվար է կանխատեսել, սակայն մի բան հստակ է, որ Ադրբեջանի վրա եղած բեռը շարունակում է ծանրանալ, որ նա պետք է ի վերջո իր միջազգային պարտավորությունները կատարի։

Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել:

Leave a comment