Վարչապետի աշխատակազմին 660․000 ֆունտ ստերլինգ կհատկացվի
Վարչապետի աշխատակազմին 660․000 անգլիական ստերլինգին համարժեք դրամ կհատկացվի։ Սա հատկացում է Միջազգային դատարաններում,միջազգային արբիտրաժներում եւ այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացման եւ պաշտպանության, դրանց կողմից ընդունված վճիռների եւ որոշումների կատարման ապահովման, ինչպես նաեւ ՀՀ շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղված փաստաբանական, իրավաբանական ծառայություններ համար։
Նախագիծը ներկայացվելու է Գործադիր մարմնի վաղվա նիստում։ Այն ներկայացնելու է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը։ Նախագիծն էլ մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից: Կառավարության որոշումն ընդունելու անհրաժեշտությունը բխում է Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրից: Այն համապատասխանում է միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ։ Ի դեպ, Ֆինանսների նախարարությունն իր որոշումը հայտնել է գաղտնի ընթացակարգով;