Ռուսական զինուժը Ուկրաինայի ԶՈւ–ի համար բեռներ տեղափոխող ևս 2 նավ է խոցել. ՌԴ ՊՆ

Բաժանորդագրվել

Ավելի վաղ հաղորդվել էր «Չեռնոմորսկում» բեռնատար նավի և Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին հասցված հարվածների մասին։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի զինուժը «Օդեսա» և «Չեռնոմորսկ» նավահանգիստներում խոցել է Ուկրաինայի զինված ուժերի համար բեռներ տեղափոխող ևս երկու նավ։ Այս մասին հայտնում է ՌԴ ռազմական գերատեսչությունը։

«Հարվածային անօդաչուներով խոցվել է ևս երկու բեռնանավ, որոնք Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռներ էին տեղափոխում «Օդեսա» և «Չեռնոմորսկ» նավահանգիստներ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ «Չեռնոմորսկ» նավահանգստում բեռնանավ էր ոչնչացվել Ուկրաինայի ԶՈւ-ի մատակարարման համար նախատեսված բեռների բեռնաթափման պահին։ Բացի այդ, «Օդեսա» նավահանգստում խոցվել էին ռազմական նշանակության բեռների բեռնաթափման ու պահպանման համար օգտագործվող ենթակառուցվածքներ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment