Իրանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է, որ բալիստիկ հրթիռների արտադրությունը շարունակվել է անխափան՝ ամբողջ հակամարտության ընթացքում, այդ թվում՝ հրադադարի ռեժիմի խախտումից հետո։
«Մեր հակառակորդները, չնայած հետախուզական բոլոր հնարավորությունների կիրառմանը, գտնվում են շփոթության մեջ և չգիտեն, թե որտեղ ենք մենք արտադրում մեր հրթիռները»,– հայտարարել է Շեքարչին։