Իրանը նոր միջուկային օբյեկտի մասին ԱՄՆ-ի հայտարարությունները անվանել է ագրեսիայի պատրվակ

https://arm.sputniknews.ru/20260722/irany-nvor-mijukajin-objekti-masin-amn-i-hajtararutjunnery-anvanel-e-agresiaji-patrvak-104930902.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0d/87772140_0:0:743:557_1920x0_80_0_0_3628265dad8207fe658abe553e5736fc.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, մագատէ, ամն

իրանի իսլամական հանրապետություն, մագատէ, ամն

Բաժանորդագրվել

ԱՄՆ-ի սպառնալիքները վկայում են «Իրանի գիտական առաջընթացի և տեխնոլոգիական զարգացման նկատմամբ խորը արմատացած թշնամանքի» մասին:

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Թեհրանն անհիմն է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն Իրանի իբր թե նոր միջուկային օբյեկտի մասին և Վաշինգտոնին մեղադրել է երկրին նոր հարվածներ հասցնելու պատրվակ որոնելու փորձի մեջ:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է հարված հասցնել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին, որը, նրա խոսքով, գտնվում է Նաթանզի շրջանում:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային պատասխան մեկնաբանության մեջ ընդգծել է, որ երկրի ողջ միջուկային գործունեությունն իրականացվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) վերահսկողության ներքո և գործող երաշխիքներին համապատասխան:

«Վաշինգտոնի սևեռուն ուշադրությունը Կոլանգ Գազ Լա լեռան նկատմամբ, որտեղ ոչ մի միջուկային գործունեություն չի իրականացվում, ոչ այլ ինչ է, քան ագրեսիայի, ավերածությունների և դիվերսիաների շինծու պատրվակ», — գրել է Բաղային X սոցցանցում:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից սպառնալիքները վկայում են «Իրանի գիտական առաջընթացի և տեխնոլոգիական զարգացման նկատմամբ խորը արմատացած թշնամանքի մասին»: Նա նաև կոչ է արել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին արձագանքել ստեղծված իրավիճակին:

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Leave a comment