ԿԸՀ-ն մերժել է դատախազության` կալանքի միջնորդությունը, այս մասին լրագրողներին հայտնեց փաստաբան Արամ Վարդևանյանը։
«ԿԸՀ-ն վերադարձրել է դատախազության միջնորդությունը, որը հավասար է մերժման։ Նարեկ Կարապետյանի խափանման միջոցի հարց՝ կալանքի կամ տնային կալանքի, տեղի չի ունենալու։ Ամենահավանական կանխատեսումն այն է, որ առաջիկայում կլինի Նարեկ Կարապետյանին մի խայտառակ մեղադրանքի առաջադրման և ավելի նվազ խափանման միջոցի ընտրության գործընթաց»,- նշեց փաստաբանը։