https://arm.sputniknews.ru/20260722/tsnvel-e-azati-kacaranum-hrdehic-zvohvats-19-amja-pavlik-abazjani-qujry-104922733.html
Ծնվել է Ազատի կացարանում հրդեհից զոհված 19-ամյա Պավլիկ Աբազյանի քույրը
Ծնվել է Ազատի կացարանում հրդեհից զոհված 19-ամյա Պավլիկ Աբազյանի քույրը
Sputnik Արմենիա
Պավլիկը տան միակ որդին էր, իրենից մեծ, ամուսնացած քույր ուներ։ 22.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-22T15:32+0400
2026-07-22T15:32+0400
2026-07-22T15:39+0400
զինծառայող
քույր
նորածին
տավուշ
ազատ գյուղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/16/104922589_0:6:700:400_1920x0_80_0_0_38939abdfee6bf9b2b3ccb35e7daa068.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik․ Ծնվել է Ազատի կացարանում հրդեհից զոհված 19-ամյա զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը՝ Արփին։ Այս մասին հայտնում է «Tavush Media»-ն։ Պավլիկ Աբազյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուղից էր, տան միակ որդին, իրենից մեծ մեկ քույր ուներ։ Զբաղվում էր սպորտով, մասնավորապես՝ կարատեով, մի շարք մրցաշարերի հաղթող էր։ Դպրոցն ավատելուց հետո ընդունվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, սովորում էր Երևանում։ Ծառայության էր զորակոչվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասում։Հիշեցնենք` 2023–ի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։Այս գործով առայժմ մեկ դատավաճիռ է կայացվել` 3 տարվա ազատազրկման է դատապարտվել վաշտի հերթապահ Ռադիկ Մաթևոսյանը։ Քրգործ է հարուցվել նաև զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի և ինժեներական ծառայության սպա Եղիշե Հակոբյանի նկատմամբ։
ազատ գյուղ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/16/104922589_54:0:675:466_1920x0_80_0_0_265341d4de27fba5e2bd78e685ceb9f3.jpg.webp
զինծառայող, քույր, նորածին, տավուշ, ազատ գյուղ
զինծառայող, քույր, նորածին, տավուշ, ազատ գյուղ
Պավլիկը տան միակ որդին էր, իրենից մեծ, ամուսնացած քույր ուներ։
Պավլիկ Աբազյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուղից էր, տան միակ որդին, իրենից մեծ մեկ քույր ուներ։ Զբաղվում էր սպորտով, մասնավորապես՝ կարատեով, մի շարք մրցաշարերի հաղթող էր։
Դպրոցն ավատելուց հետո ընդունվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, սովորում էր Երևանում։ Ծառայության էր զորակոչվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասում։