Տիգրան Բարսեղյանը վնասվածք ունի | Factor.TV

Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով չի մասնակցել վրացական «Իբերիայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպմանը։

Վրաստանում կայացած խաղում Սլովակիայի չեմպիոնը հաղթել է 2։0 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը մկանային վնասվածքի պատճառով չէր ընդգրկվել «Սլովանի» հայտացուցակում։ Բարսեղյանը բաց է թողնելու նաև պատասխան հանդիպումը, հաղորդում է Sportnet.sme.sk-ն։

Նշվում է, որ 32-ամյա ֆուտբոլիստի վնասվածքը լուրջ չէ և նա կկարողանա առաջիկայում վերադառնալ խաղադաշտ։

«Իբերիայի» արգելքը հաղթահարելու դեպքում «Սլովանը» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում մրցելու է կամ շվեդական «Մելյուբլյուի», կամ Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլնի» հետ։

Leave a comment