Իրանում նշել են ուրանի հարստացման մակարդակի նվազեցման պայմանը

https://arm.sputniknews.ru/20260209/iranum-nshel-en-urani-harstacman-makardaki-nvazecman-pajmany-98609956.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1d/47412211_100:0:1523:1067_1920x0_80_0_0_3b53981d38ba69bf49cd01099fffbfae.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, միջուկային ծրագիր, միջուկային վառելիք, ուրան

իրանի իսլամական հանրապետություն, միջուկային ծրագիր, միջուկային վառելիք, ուրան

Բաժանորդագրվել

Հարցը քննարկվում Է ԱՄՆ-ի հետ բանակցություններում։ Բացի այդ, Իրանը ՄԱԳԱՏԷ-ից հստակ դիրքորոշում է ակնկալում անցյալ տարվա Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածների վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik․ Թեհրանը կնվազեցնի ուրանի հարստացման մակարդակը, եթե ԱՄՆ-ն ամբողջությամբ հանի Իրանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է փոխնախագահ Մոհամմադ Էսլամին։

«Մինչև 60 տոկոս հարստացված ուրանի հարստացման մակարդակի նվազեցման բանակցությունների հնարավորությունը կախված է նրանից, թե պատրաստ է, արդյոք, Վաշինգտոնը ի պատասխան վերացնել բոլոր պատժամիջոցները», – պաշտոնյայի խոսքը փոխանցում է ISNA գործակալությունը:

Էսլամին հավելել է, որ Օմանի բանակցություններում չի քննարկվել հարստացված ուրանը երրորդ երկրներ փոխանցելու հնարավորությունը:

Փետրվարի 6-ին Մասկատում ավարտվել են միջուկային թեմայի շուրջ Թեհրանի և Վաշինգտոնի բանակցությունները: «Fars» գործակալության տվյալներով՝ կողմերն ըստ ամենայնի պայմանավորվել են շարունակել դիվանագիտական գործընթացը: Դա 2025 թվականի հունիսին իրանա-իսրայելական պատերազմի բերումով առաջացած բանակցային գործընթացում ամիսներ տևած դադարից հետո առաջին հանդիպումն էր։ Իրանն ու ԱՄՆ-ն այդ պահի դրությամբ անցկացրել էին խորհրդակցությունների 5 փուլ։

Leave a comment