Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի․ ԿԸՀ-ն համաձայնություն տվեց

ԿԸՀ-ն, քննելով Նարեկի Կարապետյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ հարցը, համաձայնություն է տվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

Միևնույն ժամանակ Վարդևանյանը հայտնեց, որ դա իրենից չի ենթադրում պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվել։ «Սա վերաբերում է մեղադրանք ներկայացնելուն համաձայնություն տալուն։ Ազատությունից զրկելու համար կրկին ԿԸՀ–ն պետք է համաձայնություն տա»,–ասաց փաստաբան, «Ուժեղ Հայաստանի» անդամ Արամ Վարդևանյանը։

15։30-ից ԿԸՀ-ն քննելու է մեկ այլ միջնորդություն՝ Դատախազության կողմից ներկայացված՝ Նարեկ Կարպետյանին ազատությունից զրկելու վերաբերյալ։

Leave a comment