ՌԴ-ն հրթիռներով և ավելի քան 200 ԱԹՍ-ներով գրոհել է Ուկրաինան․ տուժածներ կան

Քաղաքականություն

22.07.2026 | 15:18

Ռուսական բանակը հարվածել է Խերսոնի Կորաբելնի շրջանին, հայտնել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Յարոսլավ Շանկոն։ Հարվածի հետևանքով զոհվել է մեկ կին, գրում է Current time-ը։

Շանկոն նաև ասել է, որ հարվածից հետո քաղաքում էլեկտրաէներգիայի անջատումներ են սկսվել։

Կիևի մարզում Բուչա շրջանի Չայկի գյուղի բնակելի շենքը ենթարկվել է հարձակման. վիրավորվել է 5 մարդ, այդ թվում՝ 3 երեխա, хայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։

Օդեսայի մարզում էլ մեկ անօդաչու թռչող սարք հարվածել է գյուղերից մեկի երկհարկանի բնակելի տան, կին է զոհվել։ Այս մասին հայտնում է մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։

Վնասվել են նաև ծխախոտի պահեստ և գլխավոր գազատարը, ինչը հանգեցրել է գազամատակարարման դադարեցման։

Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ ռուսական ուժերն անօդաչու թռչող սարքերով և հրետանիով ավելի քան 10 անգամ հարձակվել են մարզի երկու շրջանների վրա։ Տուժածներ չկան։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հուլիսի լույս 22-ի գիշերը Ռուսաստանը հարձակվել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռով, երեք կառավարվող ավիացիոն հրթիռներով և 216 անօդաչու թռչող սարքերով, որոնցից 207-ը խոցվել են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment