Պատերազմը խանգարել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցությանը, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Ուկրաինայում պատերազմը խանգարել է Ռուսաստանին և ԱՄՆ-ին գտնել ընդհանուր լեզու այլ հարցերի շուրջ։ Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի համար լավ կլինի, եթե այս պատերազմն ավարտվի»,- հայտարարել է Ռուբիոն։
«ԱՄՆ-ն շարունակում է բաց և պատրաստ լինել կառուցողական դեր խաղալ այս պատերազմի ավարտի գործում», – նշել է Ռուբիոն։