https://arm.sputniknews.ru/20260722/pashinjani-ev-mishustini-mijev-skzbunqajin-khvosakcutjun-e-eghel-senatvor-104920994.html
Փաշինյանի և Միշուստինի միջև սկզբունքային խոսակցություն է եղել. սենատոր
Փաշինյանի և Միշուստինի միջև սկզբունքային խոսակցություն է եղել. սենատոր
Sputnik Արմենիա
Քաղաքական գործիչը կարծում է, որ համաշխարհային անկայունության պայմաններում Հայաստանի համար գոյատևման միակ հնարավորությունը Ռուսաստանի հետ բարեկամությունն է և… 22.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-22T14:38+0400
2026-07-22T14:38+0400
2026-07-22T14:38+0400
հայաստան
ռուսաստան
միխայիլ միշուստին
նիկոլ փաշինյան
վլադիմիր ջաբարով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/16/104919069_0:0:1920:1080_1920x0_80_0_0_2aa27e5093f34af0e37d617bd13c14ef.jpg.webp
Վերջերս Եկատերինբուրգում սկզբունքային զրույց է եղել Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի միջև։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակի միացմամբ կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՌԴ սենատոր Վլադիմիր Ջաբարովը`պատասխանելով ՀՀ ԱԺ ընտրությունների ֆոնին երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի մասին հարցին։Նա համոզված է, որ համաշխարհային անկայունության պայմաններում Հայաստանի համար գոյատևելու միակ հնարավորությունը Ռուսաստանի հետ բարեկամությունն է և Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը պահպանելը։«Մենք կհետևենք կոնկրետ քայլերի։ Գյուղացիները, որոնք չեն կարողանում իրացնել իրենց արտադրանքը, արդեն դժգոհություններ են արտահայտում։ Մենք մտադիր չենք վրեժ լուծել ժողովրդից, բայց պետք է հասկանալ, որ մենք մեր շահերն ունենք», – նշեց Ջաբարովը։Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 6-ին Եկատերինբուրգում։ Բանակցությունների ժամանակ Փաշինյանը հույս է հայտնել, որ առկա խնդրահարույց խնդիրները կլուծվեն։Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/16/104919069_329:0:1769:1080_1920x0_80_0_0_f32aa03ec4d2760a8ce39e128696352b.jpg.webp
հայաստան, ռուսաստան, միխայիլ միշուստին, նիկոլ փաշինյան, վլադիմիր ջաբարով, видео
հայաստան, ռուսաստան, միխայիլ միշուստին, նիկոլ փաշինյան, վլադիմիր ջաբարով, видео
Քաղաքական գործիչը կարծում է, որ համաշխարհային անկայունության պայմաններում Հայաստանի համար գոյատևման միակ հնարավորությունը Ռուսաստանի հետ բարեկամությունն է և ԵԱՏՄ անդամակցությունը։
«Հայաստանում իրավիճակը բարդ է։ Գիտեք, որ վերջերս Եկատերինբուրգում վարչապետների հանդիպում է տեղի ունեցել։ Սկզբունքային խոսակցություն է եղել, և հստակ ասվել է, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի», – ասաց ՌԴ սենատորը։
Նա համոզված է, որ համաշխարհային անկայունության պայմաններում Հայաստանի համար գոյատևելու միակ հնարավորությունը Ռուսաստանի հետ բարեկամությունն է և Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը պահպանելը։
«Մենք կհետևենք կոնկրետ քայլերի։ Գյուղացիները, որոնք չեն կարողանում իրացնել իրենց արտադրանքը, արդեն դժգոհություններ են արտահայտում։ Մենք մտադիր չենք վրեժ լուծել ժողովրդից, բայց պետք է հասկանալ, որ մենք մեր շահերն ունենք», – նշեց Ջաբարովը։
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 6-ին Եկատերինբուրգում։ Բանակցությունների ժամանակ Փաշինյանը հույս է հայտնել, որ առկա խնդրահարույց խնդիրները կլուծվեն։
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը: