Բժիշկը զգուշացրել է արագ քաշի կորստի վտանգի մասին

Արագ քաշի կորուստը և «չորացումը» կարող են լուրջ առողջական խնդիրների հանգեցնել, ասել է սպորտային բժիշկ և օրթոպեդ Անդրեյ Լիտվինենկոն aif.ru-ին տված հարցազրույցում։

Նա պարզաբանել է, որ «չորացումը» ենթադրում է մարմնից ջրի արհեստական ​​հեռացում, ինչը հանգեցնում է ջրազրկման և արյան խտացման։ Արդյունքում, սիրտը դժվարանում է արյուն մղել։ Բժշկի խոսքով՝ ստերոիդների օգտագործումը կարող է սրել մարզիկների վիճակը։

Մասնագետը նշել է, որ այս գործընթացի ընթացքում ջրի հետ միասին կորչում են էլեկտրոլիտներ, ուստի կարևոր է պահպանել ջրի և աղի հավասարակշռությունը՝ էլեկտրոլիտներ ընդունելով։

«Այդ դեպքում կողմնակի ազդեցությունները կարող են մեղմվել։ Սակայն, նման կրիտիկական քաշի կորուստը կարող է բացասական ազդեցություն ունենալ երիկամների վրա։ Այսինքն՝ մեզի ալկալիզացիայի պատճառով մեծանում է երիկամներում քարերի առաջացման ռիսկը։ Ավելին, կա բարձր արյան ճնշման, արյան մակարդուկների և անոթների խցանման ռիսկ։ Այս ամենը ծանրաբեռնում է սիրտը։ Եվ հետո լինում են կաթվածներ, միոկարդի ինֆարկտ… Այս ամենից ոչինչ անհետևանք չի մնում օրգանիզմի համար», – ընդգծել է Լիտվինենկոն։

Մասնագեն ընդգծել է, որ արագ քաշի կորուստը պետք է վերահսկվի սպորտային բժշկի կամ սննդաբանի կողմից, ովքեր կանցկացնեն դինամիկ մոնիթորինգ, կանցկացնեն թեստեր, կչափեն արյան ճնշումը և այլն։

Leave a comment