Ուկրաինական ԱԹՍ–ն հարված է հասցրել Յալթայի բարձրահարկ շենքերից մեկին

Բաժանորդագրվել

Տուժածներից երեքի վիճակը ծանր է։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի զինուժը գիշերը հարձակվել է Յալթա (Ղրիմ) առողջարանային քաղաքում գտնվող բազմահարկ բնակելի շենքի վրա։ Այս մասին հայտնում է հանրապետության ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը։

«Գիշերը թշնամին հարձակվել է Յալթայի վրա։ Անօդաչուներից մեկը հարվածել է բազմահարկ բնակելի շենքին։ 13 մարդ է տուժել, 3-ի վիճակը ծանր է։ 6 մարդ հիվանդանոց է տեղափոխվել»,– ասել է նա։

Հուլիսի 22-ի գիշերը Ղրիմում մի շարք պայթյուններ են որոտացել, որից հետո Յալթայում և Ալուշտայում էլեկտրամատակարարումը մասամբ կամ ամբողջությամբ դադարեցվել է։ Տեղի բնակիչները հայտնել են, որ ափի տարբեր շրջաններում ԱԹՍ–ներ ու առկայծող լույսեր են տեսել, կրակոցների ձայներ լսել։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment