Գազ չի լինի մինչեւ 19:00-ն

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 22-ին ժամը 10:00-ից մինչև 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 5-րդ փողոցի թիվ 45ա բազմաբնակարան շենքի 1-ին և 2-րդ մուտքերի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև 19:00-ն՝ Վանաձոր քաղաքի Աղայան, Ձերժինսկու, Աճառյան, Իսակովի, Կասյան, Կնունյանց, Մոնթե Մելքոնյան, Մուսայելյան, Ներսիսյան և Ստեփանյան փողոցների գազասպառողների,

ժամը 11:00-ից մինչև 17:30-ը՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երիտասարդական փողոցի գազասպառողների գազամատակարարումը:

Տրանսպորտային միջոցի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով հուլիսի 22-ին ժամը 11։30-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի Պ.Սևակ թաղամասի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ, 16-րդ, 20-րդ փողոցների, Խ.Աբովյան թաղամասի 3-րդ, 5-րդ, 9-րդ փողոցների (մասնակի) գազասպառողների գազամատակարարումը:

Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 15։00։

Գազպրոմ Արմենիա

Leave a comment