Իրանի հրթիռային հնարավորությունները շարունակում են լուրջ սպառնալիք ներկայացնել․ WSJ

The Wall Street Journal-ը գրում է, որ Իրանի հրթիռային ներուժը, պատերազմի շուրջ հինգ ամիս անց, շարունակում է մնալ լուրջ սպառնալիք։

Պարբերականի տվյալներով՝ շաբաթ օրը Հորդանանում իրանական բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ իրականացված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն երկու ամերիկացի զինծառայող։

Հաղորդվում է նաև, որ դեպքի վայրում հայտնաբերված աճյունների ինքնությունը պարզելու աշխատանքները շարունակվել են նաև կիրակի օրը, քանի որ ևս մեկ ամերիկացի զինծառայող այդ հարձակումից հետո դեռևս համարվում է անհետ կորած։

Բացի այդ, ըստ The Wall Street Journal-ի, շաբաթավերջին Իրաքի հյուսիսում ևս մեկ ամերիկացի զինծառայող է զոհվել՝ վնասազերծված իրանական հետախուզահարվածային անօդաչու թռչող սարքի վերահսկվող պայթեցման ժամանակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment