ESPN-ը կազմել է ԱԱ-2026-ի խորհրդանշական հավաքականը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ

ESPN-ը ներկայացրել է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականը։ Աշխարհի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականը 4 ներկայացուցիչ ունի թիմում։

Դարպասապահ․ Վոզինյա (Կաբո Վերդե)։

Պաշտպաններ․ Ջեք Սփենս (Անգլիա), Էմերիկ Լյապորտ (Իսպանիա), Պաու Կուբարսի (Իսպանիա), Մարկ Կուկուրելյա (Իսպանիա)։

Կիսապաշտպաններ․ Այուբ Բուադի (Մարոկկո), Ռոդրի (Իսպանիա), Ջուդ Բելինգեմ (Անգլիա)։

Հարձակվողներ․ Լիոնել Մեսի (Արգենտինա), Կիլիան Մբապե (Ֆրանսիա), Էրլինգ Հոլանդ (Նորվեգիա)։

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի եզրափակիչում իսպանացիները լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթել էին Արգենտինայի հավաքականին։ Իսպանիայի հավաքականը պատմության մեջ երկրորդ անգամ էր դարձել աշխարհի չեմպիոն՝ կրկնելով 2010 թ․ հաջողությունը։

Leave a comment