Reuters-ի հաղորդմամբ՝ Իրանը նախազգուշացրել է Բուլղարիային՝ երկրի տարածքում ամերիկյան ռազմական ինքնաթիռներ տեղակայելու մտադրությունների ֆոնին։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը Բուլղարիայի իշխանություններին կոչ է արել չդառնալ «ագրեսորների և միջազգային իրավունքը խախտողների հանցակից»՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի ռազմական գործողություններին ցուցաբերվող ցանկացած աջակցություն քաղաքական հետևանքներ կունենա Բուլղարիայի համար։
Իրանական կողմի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը խորհրդարանին առաջարկել է քննարկել երկրում ամերիկյան ավիացիայի տեղակայման հարցը։