Դոնալդ Թրամփը պատրաստվում է նոր մաքսատուրքեր սահմանել 60 երկրի նկատմամբ

Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է առևտրային պատերազմի նոր փուլի։ Արդեն այս շաբաթ ԱՄՆ նախագահը կարող է հայտարարել 60 երկրից ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին։ Ինչպես գրում է Financial Times-ը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, նոր մաքսատուրքերի դրույքաչափը կկազմի 10-12.5%։

Ըստ պարբերականի՝ այս միջոցները կկիրառվեն գործող 10%-անոց մաքսատուրքի գործողության ժամկետի ավարտից հետո։ Պաշտոնյաներն արդեն պետության ղեկավարի համար պատրաստել են հետագա գործողությունների մի քանի սցենար։

Նոր սահմանափակումների իրավական հիմք կարող է դառնալ այս տարվա մարտին մեկնարկած հետաքննությունը, որը վերաբերում է ենթադրյալ հարկադիր աշխատանքի կիրառմանը։ Ինչպես նշվում է հոդվածում, նման մոտեցումը Թրամփի թիմին թույլ կտա շրջանցել Գերագույն դատարանի սահմանած սահմանափակումները, որոնք ուժի մեջ են մտել նախագահի կողմից նախկինում սահմանված ներմուծման մաքսատուրքերի չեղարկումից հետո։

FT-ի աղբյուրների տեղեկություններով՝ սկզբնական փուլում նոր դրույքաչափերը համադրելի կլինեն գործող 10%-անոց մաքսատուրքի հետ։ Միաժամանակ ԱՄՆ նախագահի թիմն այլ առևտրային հետաքննություններ է իրականացնում։ Հետագայում դրանց արդյունքները կարող են հիմք հանդիսանալ զգալիորեն ավելի բարձր մաքսատուրքեր սահմանելու համար։

Leave a comment