Առողջության ապահովագրության համակարգից օգտվողների թիվն ավելացել է. Խարազյան

https://arm.sputniknews.ru/20260722/arvoghjutjan-apahvovagrutjan-hamakargic-ogtvvoghneri-tivn-avelacel-e-kharazjan-104914189.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/19/99188305_303:0:3032:2047_1920x0_80_0_0_2325e6da9670212dbd7604ddd4171b32.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բժշկական ապահովագրություն, առողջության ապահովագրություն, ապահովագրություն, բուժառու

բժշկական ապահովագրություն, առողջության ապահովագրություն, ապահովագրություն, բուժառու

Բաժանորդագրվել

Առողջության ապահովագրության համակարգով կատարվել են սրտանոթային, էնդովասկուլյար, էնդոպրոթեզավորումների, կատարակտայի վիրահատություններ։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը հունվարի համեմատ 30%-ով ավելացել է և արդեն կազմում է 1.8 մլն անձ։ Այս մասին Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփման ասուլիսի ժամանակ ասաց հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Սամվել Խարազյանը։

«Համակարգից արդեն իսկ օգտվող շահառուների թվում են նաև վարձու աշխատողներն ու անհատ ձեռնարկատերերը։ Այս ցուցանիշները պայմանավորված են տնտեսական աճով, աշխատատեղերի ստեղծմամբ։ Ապահովագրական ծառայություններից օգտվել է 762 404 անձ։ Ապահովագրված յուրաքանչյուր 2-րդ անձ օգտվել է ծառայություններից։ Միայն դեղորայք ստացել է 35 961 անձ»,– նշեց Խարազյանը։

Նշենք, որ հունիսի 30-ին կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարարը հայտարարել էր ծառայություններից օգտված անձանց մեկ այլ թիվ` 842 750 անձ։

Ինչ վերաբերում է գումարներին, ապա Խարազյանը նշեց, որ 1 շահառուի համար ծախսը (առանց դեղորայքի) միջինը կազմել է մոտ 60 000 դրամ։ Ընդհանուր առմամբ 164 մլրդ դրամի ծառայություններ և դեղորայք է տրամադրվել մեր համակարգի շահառուներին։ 65 և բարձր տարիքի անձանց տրամադրված դեղորայքի և բժշկական ծառայությունների տրամադրման գումարը կազմել է 57 մլրդ դրամի չափով։

Գումարների մեծ մասն ուղղվել է թանկարժեք կամ շատ շտապ վիրահատություններին, կատարվել են սրտանոթային, էնդովասկուլյար, էնդոպրոթեզավորումների, կատարակտայի վիրահատություններ։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունիսի 30-ին հայտարարեց, որ 2027 թվականի հունվարի 1-ից արդեն նոր խմբեր են միանալու համակարգին` քաղիրավական պայմանագրով աշխատողները, տաքսի ծառայություններում աշխատող վարորդները, անկախ աշխատավարձի չափից բոլոր գրանցված աշխատողները։ Նա նաև ընդգծեց, որ, այնուամենայնիվ, այս հարցով դեռ պետք է քննարկում արվի։

Leave a comment