«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկին՝ կովկասյան ընձառյուծին։
Այս մասին գրել է Հայաստանի Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ հրապարակելով նաև տեսանյութ։
«Հայաստանի հարուստ կենսաբազմազանության հերթական վկայությունը
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները արձանագրել են Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկին՝ կովկասյան ընձառյուծին։
Այս բացառիկ կադրերը ևս մեկ անգամ հաստատում են, որ մեր երկրի բնությունը շարունակում է պահպանել իր կենսաբանական բազմազանության եզակի արժեքները, իսկ իրականացվող պահպանական միջոցառումները տալիս են շոշափելի արդյունքներ»,-գրել է Մաթևոսյանը։