https://arm.sputniknews.ru/20260722/ruben-vardanjani-gvortsvov-gangat-e-nerkajacvel-mied-siranush-sahakjan-104911132.html
Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ․ Սիրանուշ Սահակյան
Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ․ Սիրանուշ Սահակյան
Sputnik Արմենիա
Վարդանյանը որոշում է կայացրել չբողոքարկել դատավճիռը, քանի որ դատավարությունը համարում է բեմադրված, ներպետական միջոցները՝ անարդյունավետ։ 22.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-22T11:01+0400
2026-07-22T11:01+0400
2026-07-22T11:08+0400
ռուբեն վարդանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/12/95979495_0:0:2028:1142_1920x0_80_0_0_4fd2c03e8b8af5990e8e99bb696f21bd.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի գործով հուլիսի 19-ին գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին Վարդանյանի ընտանիքը հայտնում է ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ ներկայացնելով իրավապաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։«Գանգատում մանրամասնորեն նկարագրված են Մարդու իրավունքների և հիմնական ազատություների պաշտպանության մասին կոնվենցիայի (Կոնվենցիա) ութ հոդվածների խախտումները և բերված են դրանք հաստատող հիմնավորումներ»,- նշում է Սահակյանը։Ռուբեն Վարդանյանի գործով դատավճիռը Բաքվի ռազմական դատարանը հրապարակել էր այս տարվա փետրվարի 17-ին՝ նրան դատապարտելով 20 տարվա ազատազրկման: Դատարանը դատավճիռն ամբողջությամբ չէր ընթերցել։ Սահակյանի խոսքով՝ ընտանիքի միջոցով հասանելի դարձած դատավճռից պարզ է դարձել, որ Վարդանյանը «մեղավոր» է ճանաչվել 41 դրվագով՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 21 հոդվածների հիման վրա։«Դատավճռում Վարդանյանի անհատական մեղքը չի հիմնավորվել փաստերով կամ ապացույցներով։ Փոխարենը դատարանը եզրակացրել է, որ «հանցավոր համայնքը»՝ Արցախի չճանաչված վարչակազմը, Լեռնային Ղարաբաղում գործել է 1988 թվականից, և որ Վարդանյանը միացել է այդ «համայնքին» 2020 թվականի դեկտեմբերին, թեև այդ ժամանակ նա բնակվում էր Մոսկվայում։ Վարդանյանի կողմից քաղաքացիական վարչական պաշտոնի ընդունումը դատարանը գնահատել է որպես իշխանության բռնի զավթում, նրա առևտրային և բարեգործական գործունեությունը՝ որպես ապօրինի ձեռնարկատիրություն և ահաբեկչության ֆինանսավորում, իսկ Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելը՝ որպես Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատել»,- նշում է իրավապաշտպանը։Նա բացատրում է՝ Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել չբողոքարկել դատավճիռը, քանի որ համարել է, որ դատավարությունը եղել է բեմադրված և կանխորոշված, իսկ ներպետական բոլոր միջոցները՝ անարդյունավետ, ուստի որոշել է պայքարը эа8вунакел միջազգային իրավական մեխանիզմների միջոցով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/12/95979495_225:0:2028:1352_1920x0_80_0_0_ca7b955aa1e289cec652d64b0930bf36.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբեն վարդանյան
11:01 22.07.2026 (Թարմացված է: 11:08 22.07.2026)
Բաժանորդագրվել
Վարդանյանը որոշում է կայացրել չբողոքարկել դատավճիռը, քանի որ դատավարությունը համարում է բեմադրված, ներպետական միջոցները՝ անարդյունավետ։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի գործով հուլիսի 19-ին գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին Վարդանյանի ընտանիքը հայտնում է ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ ներկայացնելով իրավապաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Գանգատում մանրամասնորեն նկարագրված են Մարդու իրավունքների և հիմնական ազատություների պաշտպանության մասին կոնվենցիայի (Կոնվենցիա) ութ հոդվածների խախտումները և բերված են դրանք հաստատող հիմնավորումներ»,- նշում է Սահակյանը։
Ռուբեն Վարդանյանի գործով դատավճիռը Բաքվի ռազմական դատարանը հրապարակել էր այս տարվա փետրվարի 17-ին՝ նրան դատապարտելով 20 տարվա ազատազրկման: Դատարանը դատավճիռն ամբողջությամբ չէր ընթերցել։ Սահակյանի խոսքով՝ ընտանիքի միջոցով հասանելի դարձած դատավճռից պարզ է դարձել, որ Վարդանյանը «մեղավոր» է ճանաչվել 41 դրվագով՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 21 հոդվածների հիման վրա։
«Դատավճռում Վարդանյանի անհատական մեղքը չի հիմնավորվել փաստերով կամ ապացույցներով։ Փոխարենը դատարանը եզրակացրել է, որ «հանցավոր համայնքը»՝ Արցախի չճանաչված վարչակազմը, Լեռնային Ղարաբաղում գործել է 1988 թվականից, և որ Վարդանյանը միացել է այդ «համայնքին» 2020 թվականի դեկտեմբերին, թեև այդ ժամանակ նա բնակվում էր Մոսկվայում։ Վարդանյանի կողմից քաղաքացիական վարչական պաշտոնի ընդունումը դատարանը գնահատել է որպես իշխանության բռնի զավթում, նրա առևտրային և բարեգործական գործունեությունը՝ որպես ապօրինի ձեռնարկատիրություն և ահաբեկչության ֆինանսավորում, իսկ Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելը՝ որպես Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատել»,- նշում է իրավապաշտպանը։
Նա բացատրում է՝ Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել չբողոքարկել դատավճիռը, քանի որ համարել է, որ դատավարությունը եղել է բեմադրված և կանխորոշված, իսկ ներպետական բոլոր միջոցները՝ անարդյունավետ, ուստի որոշել է պայքարը эа8вунакел միջազգային իրավական մեխանիզմների միջոցով։