Նյու Յորքի քաղաքապետը խոստովանել է, որ Նեթանյահուին կալանավորելու իրավասություն չունի

Բաժանորդագրվել

ԶԼՄ–ներում արդեն վերնագրեր են հայտնվել այն մասին, որ Նյու Յորքի քաղաքապետը մտափոխվել է Նեթանյահուին կալանավորելու հարցում, թեև նախկինում վճռականություն էր դրսևորում։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հայտարարել է, որ իր վարչակազմը չունի լիազորություններ՝ կատարելու Միջազգային քրեական դատարանի կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կալանավորման օրդերը։

Ավելի վաղ Մամդանին հայտարարել էր, որ պարզում է Իսրայելի վարչապետի հնարավոր ձերբակալման օրինականությունը, եթե նա այցելի Նյու Յորք՝ Հաագայի Միջազգային քրեական դատարանի կողմից ներկայացված մեղադրանքների հիման վրա։ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դանի Դանոնը նախօրեին հայտարարել էր, որ պետք է ձերբակալվի ոչ թե Նեթանյահուն, այլ հենց Մամդանին։

«Իմ վարչակազմը ուսումնասիրել է գործող օրենսդրության շրջանակներում առկա բոլոր հասանելի միջոցները՝ որոշելու համար, թե արդյոք Նյու Յորքը կարող է կիրառել Միջազգային քրեական դատարանի կալանավորման օրդերը, եթե Բենիամին Նեթանյահուն ժամանի այստեղ։ Ակնհայտ է, որ մենք չունենք անկախ իրավական լիազորություններ այս օրդերը կիրառելու համար», – հայտարարել է Մամդանին X սոցցանցում հրապարակված տեսանյութում։

Քաղաքապետը նաև կոչ է արել ԱՄՆ դաշնային կառավարությանը կիրառել օրդերը։

2024 թվականի նոյեմբերի վերջին Միջազգային քրեական դատարանը Նեթանյահուին և Իսրայելի նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտին կալանավորելու օրդեր տվեց՝ Գազայի հատվածում ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լիովին բացառել էր Իսրայելի վարչապետին ԱՄՆ տարածքում զատությունից զրկելու հնարավորությունը։

Leave a comment