Այսօր ժամը 17։00-ից մինչև 21։00-ն Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքները կանգառ չեն կատարի
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր ժամը 17։00-ից մինչև 21։00-ն Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքները կանգառ չեն կատարի, հայտնում է Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։
«Տեղեկացնում ենք, որ մայրաքաղաքում նախատեսված պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով, այսօր՝ փետրվարի 9-ին, ժամը 17։00-ից մինչև 21։00-ն, Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքները կանգառ չեն կատարի։ Հայցում ենք մեր ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար», – նշվում է մետրոպոլիտենի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։ Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով: