«Ուժեղ Հայաստան»-ի թիմը կոմբայն նվիրեց գյուղացիներին

«Դուք հիշում էք, որ մենք Ստեփանավան էինք գնացել և Գյուլագարակ, Կուռթան և Գարգառ գյուղեր այցելության ժամանակ մեր առաջ մեր հայրենակիցները խդիր դրեցին։ Ասացին, որ գյուղերը չունեն իրենց գյուղտեխնիկան»,-ֆեյսբուքյան տեսանյութում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության  պատգամավոր Նարեկ Կարապետյանը։

Նա ասաց որ «Ուժեղ Հայաստանի» թիմով Հայաստանում գյուղտեխնիկա էին փնտրում և փորձում ներմուծել՝ նաև ուսումնասիրելով, թե որ գյուղտեխնիկան է ամենաէֆեկտիվն այդ տարածաշրջանում։

Կարապետյանը նշեց, որ մինչ այդ գյուղացիներն այլ մարզերից կոմբայն էին վարձակալում, որի համար վճարում եին դիզվառելիքի, վարորդի ու կոմբայնի գումար և մեկ հեկտարի համար այն կազմում էր 25-ից 30 հազար դրամ, իսկ ցուցադրվող նոր կոմբայնը գնելուց հետո կվճարեն միայն վարորդի աշխատանքի և վառելիքի համար մինչև 15 հազար դրամ։

«Նաև բերքի կորուստը ոչ թե 20 % կլինի,  այլ 1-2%։ Այս պարագայում գյուղացին երկու անգամ կշահի, առաջին, որ մի հեկտարի քաղը կլինի էժան 2-ից ավել անգամ, երկրորդ, որ բերքի կորուստ չի ունենա»,- հայտարարեց Նարեկ Կարապետյանը։

Leave a comment