«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները ֆիքսել են Կովկասյան ընձառյուծին (ՎԻԴԵՈ)

Այն գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում. ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները արձանագրել են Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկին՝ Կովկասյան ընձառյուծին:


Այս մասին հայտնում է արգելոցի մամուլի ծառայությունը։


Այն գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում:


«Այս հազվագյուտ կենդանատեսակի պահպանությունը կարևոր նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։





Leave a comment