Հայ հրաձիգները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել ԱԱ-ի առաջին օրը

Հայ հրաձիգները փայլուն մեկնարկ են գրանցել Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացվող հրաձգության աշխարհի առաջնությունում։

Հայկ Մինասյանը տղամարդկանց շարժվող թիրախ, խառը վազք մրցաձևում դարձել է աշխարհի չեմպիոն՝ նվաճելով հայկական հրաձգության պատմության մեջ առաջին ոսկե մեդալը մեծահասակների աշխարհի առաջնությունում։

Նույն մրցաձևի կանանց աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոնի կոչումը նվաճել է Աիդա Ազատյանը։

Թիմային պայքարում Աիդա Ազատյանը, Անահիտ Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը զբաղեցրել են երկրորդ տեղը։

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի կանանց թիմային պայքարում Լիլիթ Մկրտչյանը, Արուսյակ Գրիգորյանը և Մարի Ղազարյանը Հայաստանի հավաքականի կազմում արժանացել բրոնզե մեդալի։

Նույն մրցաձևի երիտասարդական պայքարում բրոնզե մեդալակիր են դարձել նաև Համլետ Կարենյանը, Մանվել Միրզոյանը և Գոռ Մարտիրոսյանը։

Leave a comment