https://arm.sputniknews.ru/20260722/zakharvovan-ardzaganqel-e-zelensku-kadrajin-pvopvokhutjunnerin-104902538.html
Զախարովան արձագանքել է Զելենսկու կադրային փոփոխություններին
Զախարովան արձագանքել է Զելենսկու կադրային փոփոխություններին
Sputnik Արմենիա
Զելենսկին հուլիսի 21-ին հայտնեց, որ պաշտոնից ազատել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկիին, մինչ այդ հրաժարական էր տվել Ուկրաինայի… 22.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-22T00:49+0400
2026-07-22T00:49+0400
2026-07-22T00:51+0400
ռուսաստան
մարիա զախարովա
ուկրաինա
վլադիմիր զելենսկի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/12/103626990_0:0:1100:618_1920x0_80_0_0_0bfbb40c598475ae216618895b920e90.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով է արձագանքել Ուկրաինայի զինված ուժերի ղեկավար կազմում կատարված կադրային փոփոխություններին։Վլադիմիր Զելենսկին օրերս պաշտոնից ազատեց պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովին, իսկ հուլիսի 21-ին հայտարարեց, որ Ալեքսանդր Սիրսկիին ազատել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից և նրա փոխարեն նշանակել Միխայիլ Դրապատիին։Հիշեցնենք` Ֆյոդորովին աշխատանքից ազատելու որոշումը հանգեցրեց զանգվածային բողոքի ցույցերի. հազարավոր մարդիկ դուրս եկան Ուկրաինայի խոշոր քաղաքների՝ Կիևի, Լվովի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի և Պոլտավայի փողոցներ։Ինքը՝ Ֆյոդորովը, հայտարարեց, որ հեռանալու պատճառը տևական կոնֆլիկտն էր Ուկրաինայի ԶՈւ-ի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ։ Նա Ռադայի պատգամավորներին կոչ արեց հաստատակամություն ցուցաբերել և ուղիղ խոսել Ուկրաինայի ԶՈւ-ում տիրող անկարգությունների մասին, մասնավորապես՝ կոռուպցիայի և ստորաբաժանումների ռոտացիայի հետ կապված խնդիրների մասին։Դրան զուգահեռ ԶԼՄ-ները գրեցին, որ Զելենսկին որոշել է ազատվել Ֆյոդորովից Տարածքային համալրման կենտրոնների բարեփոխման ձախողման պատճառով։ Այդ կենտրոնները պետք է երկրի բանակը հասցնեին ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Այդ պաշտոնը նա զբաղեցնում էր 2026 թվականի հունվարի 14-ից։ Պաշտպանական բլոկի ներկայացուցիչները անհամաձայնություն են հայտնել Զելենսկու որոշմանը և հայտարարել են հրաժարականի մասին, նրանց թվում են Ֆյոդորովի խորհրդականները և Ուկրաինայի ՌՕՈւ հրամանատարի տեղակալ, գնդապետ Պավել Ելիզարովը։Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Ֆյոդորովը հավակնում է նախագահի պաշտոնին. ԶԼՄ
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/12/103626990_0:0:824:618_1920x0_80_0_0_1c720bb8a7a7ee01680fd2380cce1a35.jpg.webp
ռուսաստան, մարիա զախարովա, ուկրաինա, վլադիմիր զելենսկի
ռուսաստան, մարիա զախարովա, ուկրաինա, վլադիմիր զելենսկի
Զելենսկին հուլիսի 21-ին հայտնեց, որ պաշտոնից ազատել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկիին, մինչ այդ հրաժարական էր տվել Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովը։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով է արձագանքել Ուկրաինայի զինված ուժերի ղեկավար կազմում կատարված կադրային փոփոխություններին։
«Ես ճի՞շտ եմ հասկանում, որ Ֆյոդորովն ու Սիրսկին պաշտոններից հեռացվել են «ռազմի դաշտում կրած հաջողությունների» համար, որոնցով Զելենսկին պարծենում էր արևմտյան գագաթնաժողովներում՝ ասելով, թե «որքան հիանալի են ծախսվել գումարները, բայց դեռ էլի է պետք»»,- սոցցանցերում գրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Հիշեցնենք` Ֆյոդորովին աշխատանքից ազատելու որոշումը հանգեցրեց զանգվածային բողոքի ցույցերի. հազարավոր մարդիկ դուրս եկան Ուկրաինայի խոշոր քաղաքների՝ Կիևի, Լվովի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի և Պոլտավայի փողոցներ։
Ինքը՝ Ֆյոդորովը, հայտարարեց, որ հեռանալու պատճառը տևական կոնֆլիկտն էր Ուկրաինայի ԶՈւ-ի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ։ Նա Ռադայի պատգամավորներին կոչ արեց հաստատակամություն ցուցաբերել և ուղիղ խոսել Ուկրաինայի ԶՈւ-ում տիրող անկարգությունների մասին, մասնավորապես՝ կոռուպցիայի և ստորաբաժանումների ռոտացիայի հետ կապված խնդիրների մասին։
Դրան զուգահեռ ԶԼՄ-ները գրեցին, որ Զելենսկին որոշել է ազատվել Ֆյոդորովից Տարածքային համալրման կենտրոնների բարեփոխման ձախողման պատճառով։ Այդ կենտրոնները պետք է երկրի բանակը հասցնեին ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Այդ պաշտոնը նա զբաղեցնում էր 2026 թվականի հունվարի 14-ից։ Պաշտպանական բլոկի ներկայացուցիչները անհամաձայնություն են հայտնել Զելենսկու որոշմանը և հայտարարել են հրաժարականի մասին, նրանց թվում են Ֆյոդորովի խորհրդականները և Ուկրաինայի ՌՕՈւ հրամանատարի տեղակալ, գնդապետ Պավել Ելիզարովը։