Հարձակում Էրբիլի վրա. օդանավակայանը դադարեցրել է չվերթերի սպասարկումը

https://arm.sputniknews.ru/20260721/hardzakum-erbili-vra-odanavakajany-dadarecrel-e-chverteri-spasarkumy-104901260.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

В районе американского консульства и военной базы США в Эрбиле активированы системы ПВО Patriot

Sputnik Արմենիա

В районе американского консульства и военной базы США в Эрбиле активированы системы ПВО Patriot

2026-07-21T23:59+0400

true

PT0M49S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104900319_121:0:928:605_1920x0_80_0_0_cd1f59154ff027a8915801dc4dd1e87d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրաք, իրաքյան քրդստան , իրանի իսլամական հանրապետություն, անօդաչու թռչող սարք (աթս), օդանավակայան, видео, տեսանյութ, տեսանյութեր

իրաք, իրաքյան քրդստան , իրանի իսլամական հանրապետություն, անօդաչու թռչող սարք (աթս), օդանավակայան, видео, տեսանյութ, տեսանյութեր

Բաժանորդագրվել

Տնօրենը նշել է, որ օդանավակայանը կվերադառնա բնականոն աշխատանքի, երբ անվտանգության հետ կապված իրավիճակը կարգավորվի։

Իրաքյան Քրդստանի Էրբիլ քաղաքի վրա հարձակումների ֆոնին միջազգային օդանավակայանը դադարեցրել է չվերթերի սպասարկումը: Օդանավակայանի տնօրեն Ահմադ Հոշյարն այդ մասին հայտնել է INA գործակալությանը։

Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ Էրբիլում պայթյուններ են որոտացել, մի քանի ԱԹՍ է խոցվել Իրաքյան Քրդստանում ԱՄՆ հյուպատոսության մոտ։

«Էրբիլի ուղղությամբ հարձակումների ալիքի ֆոնին օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է չվերթերի սպասարկումը,– ասել է տնօրենը:

Նրա խոսքով՝ օդանավակայանը կվերադառնա բնականոն աշխատանքի, երբ անվտանգության հետ կապված իրավիճակը կարգավորվի։

Տելեգրամյան ալիքները հայտնում են, որ հարձակումներից հետո Էրբիլի մի շարք շրջաններ հոսանքազրկվել են:

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Leave a comment