Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկյան զինվորականների թիվը հասել է 447–ի

https://arm.sputniknews.ru/20260721/irani-dem-gvortsvoghutjan-yntacqum-viravvorvats-amerikjan-zinvvorakanneri-tivy-hasel-e-447i-104900758.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/10/20/102057_99:0:2830:2048_1920x0_80_0_0_0b67e5b1844bb9cfa46aa34125188e93.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն, զինվորական, մահ

ամն, իրանի իսլամական հանրապետություն, զինվորական, մահ

Բաժանորդագրվել

Ամենաշատ կորուստը կրել են ԱՄՆ ցամաքային զորքերը։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինծառայողների թիվը 427-ից հասել է 447-ի: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին են վկայում Պենտագոնի հաշվետվությունները:

Գերատեսչության տվյալների համաձայն՝ ամենաշատ կորուստները կրել են ցամաքային զորքերը՝ 306 մարդ։ Ռազմածովային ուժերում գրանցվել է 68, ռազմաօդային ուժերում՝ 54, իսկ ծովային հետևակի կորպուսում՝ 19 վիրավոր։

Զոհված ամերիկացի զինվորականների թիվը հուլիսի սկզբից պաշտոնապես չի փոխվել` 14 մարդ, թեև Պենտագոնը հաստատել է, որ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների վրա Իրանի հասցրած պատասխան հարվածների հետևանքով զինծառայողներ են մահացել։

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Leave a comment